Արցախյան գորգերը դուրս կհանվեն համաշխարհային շուկա

դդդ

Շուշիից 17-ամյա Լուսինե Ավագյանը «Ղարաբաղ կարպետ» ընկերության Շուշիի մասնաճյուղի ամենաերիտասարդ գորգագործներից է: Լուսինեն պատմում է, որ գորգագործություն սովորել է մեկ ամիս առաջ ընկերության մասնագետներից: Այսօր արդեն ավելի վստահ ձեռքի շարժումներով սկսնակ գորգագործն իր հասակակից ընկերուհու հետ մեկ դազգահի վրա իրենց առաջին արցախյան գորգն են գործում:

Գորգագործ Արեգա Մելքումյանը, ով 10 տարուց ավելի է, ինչ գորգագործությամբ է զբաղվում, վստահեցնում է, որ մենակ գումարի համար ոչ մի գորգագործ երկար չի ձգի, եթե այդ ընթացքում նա չսիրի իր գործը:

«Գորգագործությունը սովորել եմ ուսանողական տարիներին, երբ սովորում էի այն ժամանակ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում: Գործարանի փակվելուց հետո տունը մի փոքրիկ դազգահ եմ դրել և սկսել տանը գործել: Իսկ վերջերս էլ իմացել եմ, որ իմ մորական տատը նույնպես գորգագործ է եղել, ստացվում է գորգագործությունը մեր գեների մեջ կա»,-ժպտալով ասում է տիկին Արեգան:

«Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ-ի հիմնադիր Թևոս Եղիազարյանը խոստովանում է, որ Արցախում գորգագործության բիզնես դնելու հարցում մեծապես աջակեցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

«Երբ տեսա վարչապետի և փոխվարչապետի պատրաստականությունը, առանց վարենելու համաձայնեցի գորգագործության լայնածավալ գործունեություն սկսել Արցախում: Ըստ մեր պլանների Ստեփանակերտում կլինի մայր գործարանը և մասնաճյուղեր Շուշիում, Հադրութի շրջանի Մեզ Թաղեր ու Մարտունու շրջանի Ճարտար գյուղում»,-ասաց նա:

Շարունակությունը կարդալ ՝ http://www.emedia.am/?p=42070%2Farcaxyan+gorgery+durs+khanven+hamashxarhayin+shuka